Newmag-ը գրում է.Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան, Սերգեյ Համբարձումյան և Սարկիսով եղբայրներ. ազդեցիկ միլիարդատեր գործարարները կարող են առանցքային դեր խաղալ Հայաստանում կայանալիք ապրիլյան խորհրդարանական ընտրության ժամանակ: Ֆորբսի վերլուծաբանը նշում է, որ նրանք ակտիվորեն ներդրումներ են կատարում Հայաստանում՝լուրջ գործոն դառնալով նաև երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնապես հայտարարեց, որ կառավարությունը հրավիրում է կառավարիչների, արվեստագետների, Սփյուռքի հայրենակիցներին` կրթության ու գիտության ոլորտում իրենց մասնակցությունը ունենալու, Հայաստանում բարեփոխումների գործընթացներին մասնակցելու համար, ներդնելու կառավարման նոր մշակույթ, որպեսզի լավագույն մասնագետների ներուժն օգտագործվի համայն հայության նպատակների իրականացմանը: Իհարկե, այսպիսի կոչերն առաջին անգամ չէ, որ հնչում են: Տարբեր քաղաքական ուժեր Հայաստանում հետևողականորեն հիշեցնում են, որ ընտրական գործընթացներում անհրաժեշտ է ներգրավել նաև Սփյուռքին: Այդ առումով, վարչապետի կոչը միանգամայն տրամաբանական է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/armmillioners/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



